ՀայաստանՍոցիալական

Իջևանի զբոսայգու տարածքը վերադարձվեց համայնքին

Իջևանի կենտրոնում գտնվող քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից հողամասը, որը տարիներ շարունակ մնացել էր չկառուցապատված, վերադարձվել է համայնքի տիրապետմանը և օգտագործմանը։

Պարզվել է, որ դեռ 2014 թվականին Իջևանի համայնքի նախկին ղեկավարի պաշտոնակատարի կողմից կնքվել էր պայմանագիր, որով Սպանդարյան փողոցի 1/91 հասցեում գտնվող 0.03 հա մակերեսով հողամասը 99 տարով տրամադրվել էր կառուցապատման իրավունքով։ Սակայն տարիներ շարունակ պայմանագրի պայմանները խախտվել են․ կառուցապատում չի իրականացվել։

Տավուշի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունից հետո մարզի դատախազը դիմել է համայնքի ղեկավարին՝ հողամասը վերադարձնելու պահանջով։

Արդյունքում՝ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը դադարեցվել է, և այն կրկին դարձել է համայնքի սեփականություն՝ ծառայելով Իջևանցիների ու քաղաքի հյուրերի շահերին։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով