ՀայաստանՍոցիալական

Հայաստանի պետական պարտքը 2025-ի առաջին կիսամյակում աճել է 

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարով՝ 13,85 մլրդ դոլար։ Այսինքն՝  4,5 տոկոս աճել է նախորդ տարվա վերջի համեմատ՝ դոլարային արտահայտությամբ աճը 7,9 տոկոս է կազմել, ինչը պայմանավորված է դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի փոփոխությամբ։

Պետական պարտքի մեջ 52 տոկոսը կազմում է ներքին պարտքը, իսկ արտաքին պարտքը՝ 48 տոկոսը։ Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ։ Ներքին պարտքի բաժնով կառավարության պարտքը 4,8 տոկոսով աճել է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2,2 տոկոսով։

Սեդա Մարտոյան