ԿրթությունՀայաստան

Արտաշատում նոր դպրոց է կառուցվում

Արարատի մարզպետի աշխատակազմը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման ընթացքը։ Դպրոցում սովորելու հնարավորություն կստանա 462 աշակերտ։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականին և նախնական տվյալներով պետք է ավարտին հասցվեին 2025 թվականի ապրիլին։ Սակայն Amnews-ին հայտնի դարձավ, որ վերակառուցման ավարտից հետո կրթօջախը շահագործման կհանձնվի տարվա վերջում։ Այն կհամալրվի նոր գույքով՝ ապահովելով ժամանակակից և հարմարավետ ուսումնական միջավայր աշակերտների համար։

Այս պահին դպրոցի մոտ 250 աշակերտները սովորում են Արտաշատի հինգ տարբեր դպրոցներում։ Վերակառուցվող դպրոցը կունենա ֆուտբոլի դաշտ, սպորտդահլիճ և վազքուղի։

Դպրոցը վերակառուցվում է Կառավարության միջոցներով։ Ծագրի արժեքը կազմում է 1 մլրդ 238 մլն դրամ։