Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան հերքում է լրագրողին ծեծելու մեղադրանքը
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Ավետ Բաբայանը հերքում է լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծելու մասին մեղադրանքները։ Նրա խոսքով՝ դա քաղաքական պատվեր է Հայկ Մարությանի կողմից։ Սակայն պաշտոնյան լրագրողի ահազանգից հետո նկատողություն է ստացել և արձակուրդի ուղարկվել։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ լրագրող Հակոբ Կարապետյանի ահազանգել էր, որ աշխատավակրից դուրս գալլիս դիմակավոր մեկը հարձակվել է իր վրա և բռնություն գործադրել։ Նրա խոսքով՝ դա կապված էր ավելի վաղ օնլայն հարթակում քաղաքապետարանի պաշտոնյայից ստացած սպառնալիքների հետ։ Միջադեպի առիթը եղել է այն, որ լրագրողը գրառում էր արել ուղեվարձը վճարած քաղաքացուն տուգանելու մասին։
Նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է․ կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ,- իր էջում գրել էր Հակոբ Կարապետյանը։
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս արձագանքել էր միջադեպին՝ մեղադրելով քաղաքապետարանի պաշտոնյային հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու համար։
Քննություն է ընթանում, պարզելու համար, թե ով է կանգանծ սպառնալիքների և ծեծկռտուքի ետևում։
