ԿրթությունՀայաստան

Դպրոցները կստանան աջակցություն՝ կատարողականի արդյունքով

Շատ դպրոցներում կան խնդիրներ կրթույթան որակի, միջավայրի, ուսուցիչների անձնակազմի համալրվածության առումով։ Միևնույն ժամանակ, կան դպրոցներ, որոնք իրականացնում են բոլոր ծրագրերը, ունեն ներուժ ավելի զարգանալու համար։

Կառավարությունը որոշոում է ընդունել խրախուսել բարձր կատարողականի արդյուքով ուսումնական հաստատությունների, ինչպես նաև աջակցել ցածր կատարողականի արդյունքով դպրոցներին և նրանց տալ լրացուցիչ ֆինանսական աջակցություն։

Բարձր կատարողականի գնահատման համար սահմանվել են չափանիշներ, որոնց պետք է դպրոցը համապատասխանի, որպեսզի համարվի բարձր կատարողական արդյունքով դպրոց։

Դպրոցի վերաբերյալ կան որոշակի տվյալներ, և հաստատությունները պետք է լրացնեն դրանք։ Դպրոցը պետք է ունենա կամավոր ատեստավորված ուսուցիչների 50%-ից ավելի ցուցանիշ, տարակարգ ունեցող ուսուցիչների 20%-ից ավելի ցուցանիշ, ինչպես նաև պետք է ունենա տարբեր մրցությներին մասնակցություն։

Որոշումը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի մեկից, որից հետո մինչև հունիսի 30-ը դպրոցները հնարավորություն են ունենալու ներկայացնելու իրենց դպրոց մասին տվյալները և նաև զարգացման ծրագիր։

Ընտրվելու է մինչև 20 դպրոց, որոնց տրամադրվելու է առավելագույնը10 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն։

Սեդա Մարտոյան