ԱշխարհՀայաստանՏնտեսություն

Վրաստանում կառուցվում է Լարսին փոխարինող թունելային ճանապարհ

Վրաստանում շարունակվում է Խաչի լեռնանցքի շրջանում թունելի շինարարությունը, որը պետք է դառնա Լարսի փոխարինող ճանապարհը։ Թունելը 9 կիլոմետր երկարություն և 15 մետր լայնություն կունենա։ Այն անցնում է Ցկերե գյուղից մինչև Կոբի։

Գուդաուրիից առաջ ընկած հատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականի սկզբին, իսկ ամբողջ նախագիծը՝ 2027 թվականի սկզբին։ Նոր՝ Քվեշեթի-Կոբի ճանապարհահատվածը կունենա մոտ 23 կիլոմետր երկարություն, որտեղ կկառուցվեն 6 կամուրջ և 5 թունել։ Գործող երթուղին 34 կիլոմետր է, ի։ Նոր ճանապարհը կկրճատի նախկինւ11 կիլոմետրով և կնվազեցնի ճանապարհի տևողությունը մոտ մեկ ժամով։

Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,2 միլիարդ ռուբլի։ Մինչ այժմ արդեն ավարտվել է մեկ կամրջի և երեք թունելի կառուցումը։

Քվեշեթի–Կոբի ճանապարհը թույլ կտա վարորդներին շրջանցել Վրաստանը և Ռուսաստանը կապող ամենախնդրահարույց հատվածը՝ Կոբի–Գուդաուրի ճանապարհը, որը ձմռանը հաճախ փակվում է ձնահոսքերի վտանգի պատճառով։

Միաժամանակ, Գուդաուրիով անցնող հին ճանապարհը բաց կմնա նրանց համար, ովքեր ցանկանում են վերևից հիանալ Խաչի լեռնանցքի գեղեցիկ բնապատկերով։