ԿրթությունՀայաստան

Պանելային քննարկում՝ նվիրված թարգմանիչների միջազգային օրվան

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19:30-ին, «Մատենադարան»-ի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում տեղի կունենա պանելային քննարկում՝ նվիրված Թարգմանիչների միջազգային օրվան՝ «Թարգմանիչներ՝ վստահելի ձայներ փոփոխվող աշխարհում» խորագրով։

Քննարկմանը կմասնակցեն հայտնի միջազգային ու տեղական ներկայացուցիչներ․ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ինչպես նաև Արտաշես Էմինն ու Լիլիթ Սիմոնյանը՝ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայից։

Քննարկումը կվարի սոցիալական ազդեցության փորձագետ և գրական թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանը։

Հյուրերի շարքում կլինեն տեղական ու միջազգային հաստատությունների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Այս հանդիպումը հնարավորություն կտա լսել թարգմանիչների կարևոր դերի մասին միջազգային և տեղական համատեքստում, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես նրանց աշխատանքն է աջակցում վստահելի հաղորդակցությանը փոփոխվող աշխարհում։

Սեդա Մարտոյան