«Սյունիք» օդանավակայանը շարունակում է գործել, չվերթները ժամանակավորապես դադարեցված են
«Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել իր աշխատանքը։ Օդանավակայանի մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը։
Ըստ հաղորդագրության, այս պահին միայն Երևան–Կապան–Երևան չվերթն է ժամանակավորապես դադարեցվել։ Դադարեցումը պայմանավորված է «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխնիկական սպասարկմամբ։ Օդանավակայանը նշում է, որ չվերթի դադարեցումը չի նշանակում օդանավակայանի գործունեության խափանում։
Կարևոր ենք տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները շարունակում են գործել երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողության ներքո և ըստ կանոնների։ Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին, — ասված է հաղորդագրությունում։
Օդանավակայանից նաև տեղեկացրել են, որ 2024-ի սեպտեմբերից Երևան–Կապան երթուղու շաբաթական չվերթերի թիվը 3-ից հասցվել է 5-ի՝ պատասխանելով ուղևորների աճող պահանջարկին։ Նշվում է, որ որոշակի հետաքրքրություն կա նաև չարտերային թռիչքների նկատմամբ, ինչը ցույց է տալիս տարածաշրջանի տուրիստական և տնտեսական ակտիվության բարձրացումը։
