ՀայաստանՔաղաքականություն

Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

ՀՀ դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում։ Հիշեցնենք, որ այս հոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, երկրի տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, որոնք կատարվել են հանրության առջև ցուցադրվող ստեղծագործություններ, զանգվածային լրատվության միջոցներ կամ տեղեկատվական/հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով։

Դատավորը հավելեց, որ ընթացիկ քննությունը հաշվի առնելով՝ խափանման միջոցը կմնա անփոփոխ, ինչը նշանակում է, որ անձը կշարունակի մնալ դատական վերահսկողության տակ մինչ դատավճռի վերջնական կայացումը։

Սեդա Մարտոյան