
Հենրիկ Իգիթյանի անվան մանկական արվեստի թանգարանը վերաբացվում է
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական արվեստի թանգարանը, որի տարածքը երկար տարիներ անց վերադարձվել է կենտրոնին, սեպտեմբերի 25-ին կվերաբացի։ Այստեղ ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի բոլոր տարիների սաների լավագույն աշխատանքները, թեմատիկ նախագծեր, թանգարանի «ոսկե ֆոնդը», շուտով նաև՝ միջազգային բաժինը։ Ներկայացված աշխատանքների հեղինակները, որոնք արդեն մեծահասակ են, մեծ մասամբ հայտնի անուններ են արվեստի աշխարհում։
Նշվում է, որ վերակառուցման առիթով լինելու է բազմաժանր ցուցադրություն՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին։
Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին Նկարիչների տանը «Աշխարհը երեխաների աչքերով» ցուցահանդեսով՝ դառնալով աշխարհում առաջին մանկական պատկերասրահը։ Վերակառուցման արդյունքում թանգարանը ոչ միայն պահպանել է իր հիմնադիրների՝ Հենրիկ Իգիթյանի և Ժաննա Աղամիրյանի տեսլականը, այլև այժմ նոր հնարավորություններ է առաջարկում՝ ներառական և բազմաֆունկցիոնալ մշակութային և կրթական հարթակ դարձնելով այն։
Մանկական արվեստի թանգարանի վերաբացվել է «Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ և Artbox HUB ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհով, որի շրջանակում իրականացվում է նաև միջազգային համագործակցություն՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։