Մերձավանի սպանության գործը շարունակվում է. վիրավորվածը հարցաքննվել է
Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով նոր զարգացումներ կան։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ միջադեպի ժամանակ վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել և արդեն հարցաքննվել է քննիչների կողմից։ Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ կեսգիշերին մոտ, Մերձավանում սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Արծրուն Գալստյանը նույնպես վիրավորվել էր։
Արծրուն Գալստյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Բժիշկները նշում են, որ նրա վնասվածքները ոտքերի հատվածում են և կյանքին վտանգ չի սպառնում։ Գալստյանի ցուցմունքները, անկասկած, կարող են լույս սփռել դեպքի հանգամանքների վրա և օգնել բացահայցելու հանցագործությունը։
