ՀայաստանՊատահար

Բյուրեղավանում հրդեհ է բռնկվել ապակետարայի գործարանի պահեստում

Սեպտեմբերի 25-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի ապակետարայի արտադրական ձեռնարկության պահեստում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 15:53-ին։ Դեպքի վայր են մեկնել մարզային և Երևանի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, իսկ մարվել՝ 22:27-ին։ Նախնական տվյալներով՝ այրվել են շուրջ 600 հազար փաթեթավորված ապակե շշերի փաթեթներ և փայտե տակդիրներ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։