
Արմավիրի մարզում «Mercedes»-ի և «Գազելի» բախման հետևանքով տուժել է 11 մարդ
Սեպտեմբերի 26-ի առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07:40-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար «Գազել» միկրոավտոբուսը։
Վթարի հետևանքով 11 մարդ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Տուժածների թվում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայող։ Բախումից հետո «Գազելը» կողաշրջվել է և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։
Տուժածներից 7–ի առողջական վիճակը բավարար է, 3–ինը` միջին ծանրության: Ըստ Առողջաապահության նախարարության տվյաների՝ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները:
Ականատեսների փոխանցմամբ՝ միկրոավտոբուսը մասնավոր էր և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։