ՀայաստանՊատահար

Փարաքարի համայնքապետի ապանությունը կատարած անձը ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Արմավիրի մարզի Մերձավանում կատարված սպանության գործով դատարանը կալանավորել է ձերբակալված Նարեկ Օհանյանին՝ սպանությանը օժանդակելու մեղադրանքով։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նույն գործով պարզվել և ձերբակալվել է նաև սպանությունը կատարած անձը։ Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ և մատնանշել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգի գտնվելու վայրը։

Քննչական գործողությունների ընթացքում սպորտային պայուսակի մեջ հայտնաբերվել է նաև մարզասրահի այցեքարտ, որը պատկանում է սպանություն կատարող անձին։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության, սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Հիշեցնենք, որ Մերձավանի Երևանյան խճուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետը և ևս մեկ անձ։

Սեդա Մարտոյան