ՀայաստանՄշակույթ

Սևանում բացվեց 37 հերոսների հիշատակի հուշաքար

Սևան քաղաքում՝ Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում, բացվել է հուշաքար՝ նվիրված 2017-2023 թվականներին հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված Սևանի տարածաշրջանի 37 հայորդիների հիշատակին։

Հուշաքարի հեղինակն է Սմբատ Բաբայանը։ Բացման արարողությանը մասնակցել են համայնքապետարանի ներկայացուցիչներ, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, զոհվածների ընտանիքների անդամներ և հարազատներ։ 

Հուշաքարի բացման պատիվը տրվել է հերոսների զավակներին։

Հուշաքարի վրա պատկերված են բոլոր 37 նահատակվածների դիմանկարները, որոնց թվում են Վիգեն Պետրոսյանը, Արման Պողոսյանը, Հարություն Ռաֆայելյանը, Արթուր Պողոսյանը, Սարգիս Դևորգյանը և մյուսները։

Սևանի համայնքապետարանը նշեց, որ հուշաքարը բացվել է 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի նախօրեին։

Սեդա Մարտոյան