ՀայաստանՍոցիալական

Ավտոմեքենաներում բարձր երաժշտության համար լրացուցիչ բարձրախոսների տեղադրումը կարգելվի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով արգելվում է ավտոմեքենաներում լրացուցիչ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ տեղադրել ու օգտագործել։ Փոփոխության նպատակն է կանխել շարժման ընթացքում բարձր երաժշտության ձայները։

Նախագծի համաձայն՝ տրանսպորտային միջոցներում ստանդարտին չհամապատասխանող ձայնային կամ լուսային սարքավորումներ տեղադրելու և օգտագործելու դեպքում վարորդները կպատժվեն։

Խախտման դեպքում վարորդին կկիրառվի նվազագույն աշխատավարձի տասըապատիկի չափով տուգանք, կբռնագրվեն մեքենայի վրա տեղադրված լրացուցիչ բարձրախոսներն ու ուժեղացուցիչները, իսկ վարորդի հաշվին կավելանա նաև երկու տուգանային միավոր։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով