
«Էլոլա» թանի մեջ աղիքային ցուպիկի մանրէներ են հայտնաբերվել
«Էլոլա» թանի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կասեցվել է ընկերության Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։
Տեսուչների ստուգմամբ պարզվել է, որ «Էլոլա» ՓԲԸ-ի արտադրած «Թան 2%»-ի (19․09․2025թ․) նմուշը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել սահմանված նորմերին։
Արտադրողին հանձնարարվել է արգելել տվյալ խմբաքանակի իրացումը, այն հետ կանչել շուկայից և ապահովել ոչնչացումը կամ օգտահանումը։ Բացի այդ, ընկերությունը պարտավորվել է կանխել խախտումների կրկնությունը և ապահովել արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս ապրանքանիշին պատկանող թան և պանիր արտադրատեակներում նույնպես Աղիքային ցուպիկի մանրէներ են հայտնաբերվել։ Այդ ժամանակ նույնպես արտադրական գործունեությունը դադարեցվել էր։