
ԱՄՆ դեսպանատան աշխատանքը Հայաստանում սահմանափակվել է բյուջեի չհաստատման պատճառով
Կոնգրեսում ԱՄՆ բյուջեի չհաստատման հետևանքով դաշնային կառույցների մի մասի գործունեությունը դադարեցվել է։ Խնդիրը արձանագրվել է նաև Հայաստանում․ Երևանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ստիպված է սահմանափակել իր աշխատանքը։
Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները կշարունակեն գործել, սակայն նոր դիմումների ընդունումը և մի շարք ծրագրեր ժամանակավորապես կդադարեցվեն։ Բացի այդ, դեսպանատան «Ֆեյսբուքյան» էջում հրապարակումներ չեն լինի՝ բացառությամբ անվտանգության ու շտապ հաղորդագրությունների։
Ստեղծված իրավիճակը կարող է խնդիրներ առաջացնել թե՛ ԱՄՆ քաղաքացիների համար, որոնք օգնություն են ստանում արտասահմանում գտնվող դեսպանատներից, և թե՛ այն մարդկանց համար, ովքեր Հայաստանում պատրաստվում էին նոր վիզայի դիմում ներկայացնել կամ սպասում են փաստաթղթերի հաստատմանը։ Այս փուլում հստակ չէ, թե երբ կվերսկսվի աշխատանքների լիարժեք ընթացքը։