ՀայաստանՄշակույթ

Գյումրին կրկին դառնում է ջազի մայրաքաղաքը

Հոկտեմբերի 10-13-ը Գյումրին կհյուրընկալի «HAY-At JAZZ» ջազային փառատոնը, որը վերջին տարիներին դարձել է քաղաքի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը։ Չորս օր շարունակ Գյումրու թանգարանների բակերը կվերածվեն բացօթյա ջազային բեմերի՝ միավորելով հին քաղաքի մթնոլորտն ու ժամանակակից երաժշտությունը։

Փառատոնի բացումը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում։ Բեմ դուրս կգան Լևոն Մալխասյանը և Malkhas Jazz Band-ը, ինչպես նաև «Սոնա և ընկերներ» բենդը։

Հաջորդ երեք օրերին համերգները կշարունակվեն տարբեր թանգարանների բակերում՝ Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Ասլամազյան քույրերի անուններով թանգարաններում։ Փակման համերգին հանդես կգան Սոնա Գյուլխասյանը և Ռաֆայել Պետորսյանի տրիոն։

Փառատոնի բոլոր համերգները անվճար են։

«HAY-At JAZZ»-ը անցկացվում է 2017 թվականից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։