ՀայաստանՊատահար

Երևան հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի «Նաիրի» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 1 անձ տեղափոխվել է հվանդանոց։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։ Նշվում է, որ հյուրանոցի շենքից ևս 30 անձ տարհանվել է։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։36-ին, իսկ մարվել՝ 12։53-ին։ Նկուղային հարկում այրվել է մոտ 4 խմ պահեստավորված գորգեր և ներքնակներ։ Հրշեջ-փրկարարները հաջողությամբ կանխել են հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ ու խոհանոց, ինչը թույլ է տվել նվազեցնել վնասների չափը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղում։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության վեց մարտական հաշվարկ և բժիշկների հերթապահող մի քանի խմբեր։