ՀայաստանՍնունդ

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի մայոնեզի արտադրությունը

Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 112/5 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում կասեցվել է մայոնեզի արտադրությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Երևանի կենտրոնի տեսուչները ստուգումների ընթացքում նմուշներ են վերցվել նաև շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի մսից:

Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ մայոնեզի նմուշը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված մանրէային ցուցանիշներին՝ «ՄԱՖԱնՄՔ»: Նման արդյունքը նշանակում է, որ արտադրանքը կարող է վտանգ ներկայացնել սպառողների առողջության համար, ինչը ՍԱՏՄ-ն խախտում է համարել:

ՍԱՏՄ-ի ղեկավարի որոշմամբ հանրային սննդի օբյեկտում կասեցվել է միայն մայոնեզի արտադրության գործառույթը։ Շաուրմայի պատրաստումը շարունակվել է։ Տնտեսվարողին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռնարկել արտադրությունը տեխնիկական կանոններին համապատասխանեցնելու համար և վերացնել հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետում: