ՀայաստանՊատահար

Անձրև, քամի և ջերմաստիճանի էական անկում Երևանում և ոչ միայն

«Թավշյա» աշնանը վերջակետ է դրվում. ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» նախազգուշացնում է, որ արդեն այսօրվա ուշ երեկոյան ժամերից սկսած մինչև վաղը՝ երկուշաբթի օրվա ցերեկը, Հայաստանի մեծ մասում տեղումներ կսկսվեն, իսկ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով՝ ուղեկցվելով փոթորկին մոտ քամիով։

Այսօր՝ հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, Երևան քաղաքում կսկսվի անձրև, որը կշարունակվի նաև հոկտեմբերի 13-ին։ Մինչդեռ հանրապետության տարածքում տեղումներ սպասվում են շրջանների մեծ մասում, իսկ լեռնային առանձին հատվածներում հնարավոր է անգամ ձնախառն անձրև։ Եղանակի կտրուկ վատթարացման պատճառ կդառնա օդի ջերմաստիճանի էական անկումը. հոկտեմբերի 13-ի ցերեկային ժամերին սպասվում է 5-7 աստիճանի նվազում, ինչը նշանակում է, որ երկուշաբթին կլինի զգալիորեն ավելի ցուրտ, քան նախորդ օրերը։ Բացի ցրտից և անձրևից, հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ վտանգավոր 17-20 մ/վ արագությամբ, մինչդեռ մնացած տեղերում քամու արագությունը կլինի 2-5 մ/վ։ Այս աշնանային ցիկլոնը, ըստ կանխատեսումների, կլինի կարճատև. արդեն հոկտեմբերի 14-17-ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը, կտրուկ անկումից հետո, կսկսի նույնքան բարձրանալ։

Հաշվի առնելով կանխատեսվող ուժեղ քամին, անձրևը և ջերմաստիճանի կտրուկ տատանումները, քաղաքացիներին հորդորում ենք զգույշ լինել, հետևել ճանապարհային երթևեկությանը և պատշաճ կերպով տաք հագնվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով