ՀայաստանՊատահար

Մանկավարժական համալսարանի ռեկտորը չի կալանավորվի

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը չի կալանավորվի։ Նրա պաշտպան Կարեն Գաբրիելյանը հայտնել է, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը։

Amnews-ի տվյալներով՝ ռեկտորի նկատմամբ կիրառվելու է գրավի ձևով խափանման միջոց։ Գաբրիելյանի խոսքով՝ Սրբուհի Գևորգյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Մանկավարժական համալսարանի ռեկտորին, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանին և մի շարք այլ աշխատակիցների։ Նրանց մեղադրում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։