ՀայաստանՊատահար

Դավիթաշենում աշխատանքների ընթացքում 2 քաղաքացի է հոսանքահարվել

Հոկտեմբերի 19-ին Երևանի Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով 2 քաղաքացի է հոսանքահարվել։

Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների ընթացքում վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու մեկ այլ աշխատող հոսանքահարվել են։

Վթարի հետևանքով վնասվել են նաև կայանված «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ աշխատանքային անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով։