
Գյումրիի համայնքապետարանը գործադուլ է հայտարարում, փոխքաղաքապետը Երևան է մեկնում
Գյումրիի համայնքապետարանը վաղվանից գործադուլ է սկսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, ով նաև համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։
Այս հայտարարությունից հետո Ավետիս Առաքելյանը մյուս գյումրեցիների հետ շարժվել է դեպի Երևան՝ Վարդան Ղուկասյանին աջակցություն ցույց տալու նպատակով։ Ըստ տեղեկությունների, Վարդան Ղուկասյանը արդեն տեղափոխվել է Երևան։
Փոխքաղաքապետը չի հավատում Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը. «Ինչ ասես կարող են սարքել»,- ասել է նա։ Կարևոր է նել նաև, որ վերջին օրերին նմանատիպ ձայնագրությունները շատացել են համացանցում։ Դրանց էլ անմիջապես ձերբակալություններ են հաջորդում։
Գյումրիի քաղաքապետի աշխատասենյակի դուռը փակված է, սակայն չի կապարակնքվել։ Գյումրիի քաղաքապետարանից առգրավված սարքավորումները, այդ թվում՝ համակարգիչ և այլ կրիչներ, բերվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ և գտնվում է Վարդան Ղուկասյանը։
Այժմ քաղաքապետարանից կոռուպցիայի գործով ձերբակալվել է 8 աշխատակից, անկարգությունների գործով 23։