ՀայաստանՍոցիալական

Երևանում հայտնաբերվել է երեխաների համար վտանգավոր խաղալիք

Երևանում հայտնաբերվել է վտանգավոր խաղալիք, որը կարող է վնասել երեխաների առողջությանը։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնել է, որ «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին և պարունակում է վտանգավոր քիմիական բաղադրիչներ։

Մասնագետների խոսքով՝ նման խաղալիքները կարող են առաջացնել մաշկի գրգռում, ալերգիկ ռեակցիաներ և անգամ թունավորում, եթե երեխաները երկար ժամանակ շփվեն դրանց հետ։

Խախտումները վերացնելու նպատակով Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կարգադրությամբ արգելվել է «ՍԼԱՅՄԵՐ» խաղալիքի վաճառքը, այն պետք է հետ կանչվի խանութներից և ոչնչացվի։

Շուկայի վերահսկողության մարմինը հորդորում է ծնողներին, ովքեր արդեն գնել են այս տեսակի խաղալիքը, չթողնել այն երեխաների մոտ և հնարավորինս շուտ վերադարձնել՝ խուսափելու համար հնարավոր առողջական վնասներից։