ՀայաստանՔաղաքականություն

Երևանի Արաբկիր վարչական շրջանում կաշառքի գործով ձերբակալություններ են

Երևանի Արաբկիր վարչական շրջանի երկու աշխատակից ձերբակալվել են կաշառքի գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեի տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը ստորաբաժանումներից մեկի պետն է, մյուսը՝ նախկին աշխատակից, ով օրերս էր ազատվել աշխատանքից։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն 2025 թվականի հուլիսի 3-ին արդեն քննչական գործողություններ էր իրականացրել Արաբկիրի թաղապետարանում։ Հուլիսի 4-ին հայտնի էր դարձել, որ թաղապետարանում կաշառքի գործով մեղադրանք է ներկայացվել 8 անձի, որոնցից 3-ը պաշտոնատար անձինք էին։ Մեղադրյալներից 4-ի՝ այդ թվում 2 պաշտոնատարի նկատմամբ, կիրառվել է կալանք։ Մեկ անձի նկատմամբ տնային կալանք և 30 մլն դրամ գրավ է նշանակվել, իսկ մնացած 3 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք։

Կալանավորված պաշտոնյաների թվում էր նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանը, ում խափանման միջոցը հետագայում փոխվել էր տնային կալանքով։ 2025 թվականի օգոստոսի 6-ին նա վերադարձել էր իր պաշտոնին, սակայն երկու օր անց աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։ Ներկայում Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարն է Սուրեն Վարոսյանը։