ՀայաստանՍնունդ

«Զավիկի ղարս»-ի ևս մեկ մասնաճյուղում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

«Զավիկի ղարս» հանրային սննդի օբյեկտների ցանցում նոր մանրէաբանական խախտումներ են արձանագրվել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնում է, որ Երևանի Բագրատունյաց 15/5 հասցեում գործող մասնաճյուղում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են շեղումներ սահմանված նորմերից։

Տեսչական մարմնի մասնագետները նմուշառման միջոցով փորձաքննության են ուղարկել մի շարք արտադրատեսակներ, որոնց մեջ «մայոնեզը» չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների և սալմոնելաների առկայության պատճառով։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ տվյալ արտադրատեսակի արտադրական գործունեությունը դադարեցվել է մինչև խախտումների վերացումը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ևս հաղորդվել էր «Զավիկի ղարս»-ի մի քանի մասնաճյուղերի գործունեության կասեցման մասին՝ նույնատիպ մանրէաբանական շեղումների պատճառով։