Փակ դռներ Հովհաննավանքում․ Տեր Սարգիսը ահազանգում է
Հոկտեմբերի 29-ին Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում Տեր Սարգիս քահանան հայտարարել է, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու դռների փականները, որի հետևանքով քահանաները չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց ծառայությունը։ Տեր Սարգիսի խոսքով՝ իրենց տրամադրության տակ եղած բանալիներն այլևս չեն գործում։
Ըստ հոգևորականի՝ եկեղեցին առավոտյան բացվում է, երեկոյան՝ փակվում՝ համաձայն նախապես որոշված ժամերի, ինչն անհնար է դարձնում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելը․ «Եթե գիշերը զանգեն ու ասեն, որ հիվանդին սուրբ հաղորդություն պետք է տրվի, ես ինչպե՞ս պիտի անեմ։ Կամ ասեն՝ հիվանդ կա, ում պետք է մկրտել, և եկեղեցուց պետք է վերցնել մյուռոնը, ես ինչպե՞ս պետք է հասնեմ»։
Փաստաբան Արա Զոհրաբյանը, Մայր Աթոռի անունից, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Նրա փոխանցմամբ՝ հաղորդումը վերաբերում է մյուս քահանաների ծիսական ծառայության խոչընդոտմանը։
Խմբագրական
