ՀայաստանՍոցիալական

Հայանիստ–Հովտաշեն ճանապարհը փակ է արդեն 5 օր

Արարատի մարզի Մասիս համայնքում, Հայանիստից դեպի Հովտաշեն տանող ճանապարհի վրա գտնվող կամուրջը վնասվել է ավազով բեռնված ծանրաքարշ մեքենայի անցման հետևանքով, ինչի պատճառով ճանապարհը փակ է արդեն 5 օր։ Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ կամուրջը կառուցվել է մոտ 40–50 տարի առաջ և արդեն հնամաշ վիճակում էր։ Վերահսկողության արդյունքում որոշվել է անհապաղ սկսել վերակառուցման աշխատանքները։

Հավելենք, որ փլուզված կամուրջը գտնվում է «Մեյմանդար» գյուղմթերքի շուկա տանող ճանապարհին։