«Սրբազանի բացակայությունը ազդում է բոլորիս վրա» – Տեր Սարգիս քահանա Սարգսյան
Տեր Սարգիսը քահանա Սարգսյանը լրագրողներին պատմել է վերջերս իր և մի խումբ այլ հոգևորականների հարցաքննությունների գործընթացի մասին՝ ընդգծելով, որ Սրբազանի բացակայությունը ծանր է ազդում բոլորի վրա. «Ընկճվածություն կա, մենք էլ աղոթում ենք` Վարչական խորհրդի հետ միասին»:
Նա նշել է, որ հոգևորականների տներ են մտել ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները. «Մոտ 7:30-ին մեր տուն մուտք գործեց ԱԱԾ-ի և Քննչականի խումբը: Չորս անչափահաս երեխաներս վախի մեջ էին, ինչպես նաև մեծահասակները: Փոքրիկ աղջիկս մինչեւ հիմա վախից մտնում է սենյակ՝ դռան թակոցից»:
Տեր Սարգիս քահանա Սարգսյանը ընդգծել է, որ ուզում են, որպեսզի բոլորի իրավունքները հարգվեն. «Լավ կլիներ, եթե ծանուցումներ ուղարկեին և մենք գնայինք ինքնակամ, ոչ թե բռնի ուժով: Մենք 7–8 ժամ մնացինք Քննչականում, չգիտեինք մեր իրավունքների մասին, շատերս առանց փաստաբանի ցուցմունք տվեցինք»:
