ԿրոնՀայաստանՔաղաքականություն

Քաղաքացին՝ եկեղեցում տեղի ունեցածի մասին․ «Սա Oվերտոնի պատուհանի փուլ է, ուզում են նորմալացնել աննորմալը»

Եկեղեցում տեղի ունեցած իրադարձությունները հասարակության մեջ տարբեր մեկնաբանությունների տեղիք են տվել․ քաղաքացիները դրանք գնահատում են որպես վտանգավոր միտում՝ ուղղված եկեղեցու և ազգային արժեքների դեմ։

Քաղաքացին, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած վերջին դեպքերին, իր գնահատմամբ դրանք դիտարկում է «Oվերտոնի պատուհանի» շրջանակում։ Նրա խոսքով՝ սա միանշանակ բացասական երևույթ է, որը կարող է վտանգել ազգային և հոգևոր արժեքները։

«Գահակալության 26-րդ տարելիցի առթիվ ես վեհափառի կողքին եմ, ինքը ազգակենտրոն է։ Իսկ զուգահեռ իրականությունում սա քաղաքական դիսկուրս է, արտաքին քաղաքական մեծ գործոն ունի։ Սա դարերի ծրագիր է․ ցանկանում են եկեղեցին կազմալուծել», — ասում է քաղաքացին։ Տիկին Անժելայի խոսքով` եկեղեցում նկատվող նոր երևույթները պատահական չեն․ «Հատուկ են ներդրել՝ հակապետական, հակաեկեղեցական գործունեություն ծավալելու համար։ Սա կռապաշտություն է, օվերտոնի պատուհան է․ ներդրել են, որ դարձնեն նորմա։ Ոչ մի ադեկվատ հայ իր երեխային չի կնքի կարգալույծի մոտ»։ Քաղաքացին նաև հավելում է, որ այս ամենը բեմականացում է․ «Մի օր էլ եկեղեցում համասեռամոլներ կպսակեն։ Սա Oվերտոն է․ սկսում են որպես քննարկման առարկա ներկայացնել, հետո աչքին են սովորեցնում, և վերջում դա դառնում է նորմա»։