ԱշխարհՀայաստանՏնտեսություն

Արգենտինայի օրենսդիր մարմնի պատվիրակությունը հանդիպել է Ալեն Սիմոնյանին

Նոյեմբերի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինայի օրենսդիր մարմնի պատվիրակությանը: Քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը միտվացծ ծրագրերը:

Հանդիպման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման, Վաշինգտոնում հաստատված խաղաղության գործընթացի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի մասին։ Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող գերիների և անհետ կորած համարվողների խնդիրների շուրջ, ինչպես նաև քննարկվել հնարավոր համատեղ ծրագրեր։
Հանդիպումից հետո Արգենտինայից ժամանած պատվիրակության անդամները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Նրանք շրջել են նաև թանգարանում՝ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, բարձր գնահատելով Հայաստանի ժառանգության և պատմական հիշողության կարևորությունը։