ԻրավականՀայաստանՏնտեսություն

Մաքսանենգության աճ մեկ շաբաթում

Հայաստանի մաքսային մարմինները մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել են մի շարք խախտումներ՝ մաքսային տարբեր անցակետերում: 

Հոկտեմբերի 27– նոյեմբերի 2-ի տվյալներով՝ ՊԵԿ-ի աշխատակիցները մեծաքանակ մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերել բեռնատարներում, ավտոբուսներում և միջազգային չվերթներով ժամանած ուղևորների մոտ:

Մասնավորապես, «Ագարակ» մաքսային անցակետում իրականացված զննման արդյունքում միայն 9 դեպքերով հայտնաբերվել է 9,820 տուփ չհայտարարագրված ծխախոտ, որն այս կերպ թաքցվել էր մաքսային հսկողությունից: Նույն անցակետում հայտնաբերվել է 7,845 լիտր դիզվառելիք՝ 17 տարբեր դեպքերում: Նույն անցակետում ավտոբուսի զննման ժամանակ հայտնաբերվել է նաև 62 կապ բնական մազ՝ չհայտարարագրված։

Օդային ճանապարհով՝ Դուբայ-Երևան չվերթով ժամանած մեկ քաղաքացու մոտ հայտնաբերվել է Rolex գրառմամբ ժամացույցի տուփ, իսկ «Բագրատաշեն» սահմանային անցման կետում մարդատար տրանսպորտային միջոցով փորձ է արվել սահմանն անցկացնել IPhone 17 Pro բջջային 6 հեռախոս և Macbook համակարգիչներ:

«Գոգավան» մաքսային անցման կետում ևս բացահայտումներ կան՝ չհայտարարագրված 403 տուփ ծխախոտ և 11 կիլոգրամ հագուստ:

Մարինա Գրիգորյան