ԱշխարհՀայաստան

ԵՄ փորձաշրջանի հնարավորությունը. Ինչպե՞ս կօգտվի Հայաստանը

Եվրահանձնաժողովը քննարկում է նոր մոտեցում, ըստ որի՝ ԵՄ-ին միացող երկրները կանցնեն փորձաշրջան՝ սահմանափակ իրավունքներով, մինչև լիիրավ անդամ դառնալը։ Հայաստանը, որը շատ անգամներ է ցույց տվել ԵՄ-ին միանալու իր պատրաստակամությունը, այս համակարգը կարող է դիտարկել որպես առաջին քայլ։

Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն առաջարկել է նոր ձևաչափ՝ «փորձաշրջան» նոր անդամների համար։ Այդ ժամանակահատվածում անդամ պետությունները կստանան որոշակի սահմանափակ իրավունքներ, մինչև կկատարեն ԵՄ բոլոր չափանիշները։ Եթե երկիրն այդ պահանջները չկատարի, հնարավոր է անդամակցության կասեցում։

Առաջինը հավանաբար կլինեն ՝ Ուկրաինան և Մոլդովան ։ 

Հայաստանի համար այս մոտեցումը հնարավորություն է տալիս՝ ամրապնդելու հարաբերությունները ,  զարգացնելու տնտեսական կապերը, կրթությունն ու իրավական համակարգը՝ պատրաստելով երկիրը ԵՄ-ին լիարժեք ինտեգրվելու համար։

Միևնույն ժամանակ թույլ կտա տեսնել հարևան երկրների դիրքորոշումը և վերաբերմունքը։