ՀայաստանՔաղաքականություն

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չփոխվեց

Դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։ Նրա նկատմամբ կկիրառվի միայն գրավի խափանման միջոցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանը անդրադարձավ երկիրը լքելու վերաբերյալ տարածված կասկածներին և հայտնեց, որ չի պատրաստվում փախչել։

Հիշեցնենք, որ Սարգսյանին առնչվող չորս քրեական գործերը այժմ քննվում են երկու վարույթներում․ այդ թվում «Դիզելի գործը», որը միացվել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին գործարար Միխայիլ Բաղդասարովի անուններն ընդգրկող գործին, ինչպես նաև Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու և Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը մեկ այլ վարույթում։