ԱռողջությունՀայաստան

200 000 դրամից ավելի աշխատավարձ ունեցող քաղաքացիները առողջության ապահովագրության համար ամսական միայն 500 դրամ կվճարեն

Առողջապահության համընդհանուր ապահովագրության նոր համակարգում 200 000 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները 2026 թվականին ամսական մոտ 500 դրամ կվճարեն: Այս մասին «աշխատանքային քննարկման» ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում է վարչապետի աշխատակազմը:

Նախարարի խոսքով՝ այս գումարը քաղաքացիները փաստացի չեն զգա, քանի որ սոցիալական կրեդիտների և նախկինում «Զինապահ» հիմնադրամին ուղղված վճարումների փոփոխությունների շնորհիվ ծախսը նվազեցվում է։

Ավանեսյանն ընդգծեց, որ նոր համակարգը կնպաստի հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելմանն՝ պարտադիր և ամենամյա սկրինինգային ծրագրերի միջոցով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանեց, որ 2026 թվականից գործարկվելիք համակարգը համընդհանուր կլինի, սակայն ոչ համապարփակ. այն կծառայի բոլոր քաղաքացիներին։ Սակայն այդտեղ ներառված չեն լինի բոլոր ծառայությունները։

Հավելենք, որ մինչև 18 տարեկանները, 65 և ավելի տարիք ունեցողներն, հաշմանդամություն ունեցողներն ու սոցիալական որոշակի խմբերը ապահովագրության համար վճարելու են պետական բյուջեից: Նրանց համար նախատեսված տարեկան փաթեթի արժեքը 129 600 դրամ է:

Այս փոփոխությունը նախարարության և կառավարության հույսով պետք է հստակ կարգավորի առողջապահական ֆինանսավորումը՝ քաղաքացիների համար դարձնելով հասանելի, իսկ համակարգը՝ արդյունավետ: