Խոշոր հրդեհ «Երևան Սիթի» սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղում
Նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Կոմիտասի մասնաճյուղում։
Սոցցանցերում արդեն տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, որ կրակը բավականին ուժեղ է և արագ է տարածվում։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շինության տանիքում։
Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հետագայում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ», և դեպքի վայր է մեկնել ևս վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
