Ձերբակալվել է «Օշականցի Գևորիկը»
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը («Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյան) , առաջնորդվելով խմբավորման ներսում գործող միջանձնային հիերարխիկ հարաբերություններով, ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ից պահանջել է 250հզ ԱՄՆ դոլար։ Տուժողի քույրը փորձել է լուծել խնդիրը՝ դիմելով նույն ենթամշակույթում բարձր կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի՝ Ս.Հ-ին։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տուժողը փոխանցել է 25 մլն 522 հազար 200 դրամ՝ 66հզ ԱՄՆ դոլար։
Գ.Մ-ի և Ս.Հ-ի նկատմամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու մասով մեղադրանք է առաջադրվել։ Գ.Մ.-ը ձերբակալվել է, Ս.Հ.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ դատարան ներկայացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ զորակոչիկ Ս.Մ.-ն կեղծ տվյալների օգնությամբ խուսափել է զինվորական ծառայությունից. վերջինս, ինչպես պարզվել է, Գևորգ Մելիքյանի որդին է։
