ՀայաստանՍոցիալական

Վերականգնվում են Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթերը

Շուրջ մեկ տարվա դադարից հետո վերսկսվել են Հալեպ–Երևան-Հալեպ ուղիղ թռիչքները։ Հալեպի միջազգային օդակայանից առաջին թռիչքը կկայանա նոյեմբերի 7-ին՝ սիրիական «FLYCHAM» ավիաընկերության նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» հայալեզու շաբաթաթերթը։

Պատերազմական տարիներին ռմբակոծությունների և վնասների հետևանքով Հալեպի օդանավակայանը երկար ժամանակ չէր գործում։ Այն վերանորոգվել է վերջին օրերին։

Ավելի վաղ ուղիղ չվերթերի բացակայության դեպքում ճանապարհորդները ստիպված էին Հալեպից ցամաքային ճանապարհով հասնել Բեյրութ, ապա այնտեղից օդային ճանապարհով մեկնել Երևան, ինչը և՛ ծախսատար էր, և՛ ժամանակատար։ Այժմ, թուրքական օդային տարածքի բացումից հետո, Հալեպ–Երևան թռիչքը տևում է շուրջ մեկ ժամ, ինչը նաև նվազեցնում է տոմսերի գինը։