Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում էր․ հայտնի է, թե ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Հանդիպման կենտրոնական թեման Զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականն էր, անվտանգության նոր միջավայրի գնահատումն ու կառավարման արդյունավետության բարձրացումը։ Նաև քննարկվել են մարդկային ռեսուրսների զարգացումը և պաշտպանական կարողությունների ամրապնդումը։
Վարչապետը պատասխանել է ղեկավար կազմի հարցերին, կրկին ընդգծելով պետության առաջնահերթություններն ու ռազմավարական մոտեցումները։
Նախորդ նման հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի հունվարի 28-ին։ Այն ժամանակ էլ ննարկվել էին հիմնականում բանակի մարտական պատրաստությունը, ռազմական կրթությունը և տեխնիկական հզորացումը։
Սակայն հարց է մնում, թե ինչու են քննարկումները հենց այսօր տեղի ունեցել և հստակ ինչ է քննարկվել, մանավանդ, որ նոյեմբերի 9-ը 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն էր։
Այդ կաակցությամբ ադրրբեջանական լրատվամիջոցները հաղթանակի տոնի կապակցությամբ լուրեր էին պատրաստում, հրապարակում նոյեմբերի 9-ի պայմանագրի տեքստը ր շնորհակալություն հայտնում իրենց երկրի ղեկավար Իհլամ Ալիևին։ Վերջինս էլ, իր հերթին, նոյեմբերի 9-ին տասնյակ գրառումներ է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հիմնականում միևնույն բովանդակությամբ՝ 44-օրյա պատերազմը անվանելով «Հայրենական պատերազմ»։
