ՀայաստանՔաղաքականություն

ՀՀ նախագահը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանիում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։

Հանդիպման նպատակն էր ամրապնդել Հայաստան-ԵՄ հարաբերությունները և քննարկել համագործակցության նոր հնարավորությունները։ Նախագահը ներկայացրել է վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, անդրադարձել բարեփոխումների ընթացքին ու տնտեսական զարգացման միտումներին։

Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ գործընկերությունը դիտում է որպես երկրի ժողովրդավարական և տնտեսական առաջընթացի կարևոր հենասյուն։

Դեսպանները հետաքրքրվել են ընթացիկ քաղաքական գործընթացներով և տարածաշրջանային կայունության հարցերով։ Նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին և պատրաստ է ԵՄ երկրների հետ ավելի խոր համագործակցության՝ նոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Այնուամամենայնիվ, պաշտոնական հաղորդագրության մեջ բացակայում են հասցեական մանրամասներ այն մասին, թե արդյոք ժողովրդավարության վերաբերյալ քննարկումների ընթացքում դեսպանները որևէ դիտարկում կամ մտահոգություն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու առանձին հոգևորականների կամ ընդդիմության ներկայացուցիչների մասով վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։

Այս բացը հարցեր է առաջացնում քննարկման բովանդակության և կոնկրետ մտահոգությունների բացահայտման վերաբերյալ։