Պապիկյանը պարզաբանեց, թե ինչու է 2026-ին բանակի բյուջեն կրճատվել
ԱԺ-ում պաշտպանական ծախսերի շուրջ քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ասաց, որ 2026-ին բանակի համար նախատեսված գումարը փոքր է թվում միայն թվերով, իրականում պաշտպանության համար նախատեսված ծախսերը շարունակում են աճել և բավարարում են բանակի կարիքները։
Նա պարզաբանել է, թե ինչու 2026-ի համար նախատեսված ծախսերը առաջին հայացքից ավելի քիչ թվում քան 2025-ին։ «2023, 2024, 2025 և 2026 թվականներին բանակի համար աննախադեպ ծախսեր ենք կատարել՝ հոգալով ինչպես զինծառայողների կարիքները, այնպես էլ սպառազինության, տեխնիկայի և ինժեներական աշխատանքների համար նախատեսված միջոցները», – ասել է նախարարը։
«Առաջին հայացքից կարող է թվալ՝ 2025-ի և 2026-ի միջև դիսբալանս կա, բայց իրականում բալանսը հստակ է։ Եթե համեմատենք 2024 թվականի բյուջեն և 2026-ին նախատեսվածը, կտեսնենք բնական աճ՝ 2023, 2024 և 2026 թվականների միջև։ Իրական դիսբալանսը եղել է 2025-ին, որովհետև տվյալ պահի տարածաշրջանային զարգացումներից ելնելով՝ որոշեցինք ապագայի ծախսերի մի մասը կատարել հենց 2025 թվականին»- ընդգծել է Պապիկյանը։
Պապիկյանը այս գործողությունը համարում է բնական և ադեկվատ , ոչ մի արտասովոր բան չի նկատում։
