ՀայաստանՔաղաքականություն

Ի՞նչ տրամադրություններ են Վաղարշապատում․ ովքեր կմիանան իրար

Վաղարշապատի ավագանու ընտրություններում թեկնածուների մոտ նկատվում է ուժեղ ինքնավստահություն և մրցակցային տրամադրություն։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Վահրամ Ավագյանը հայտարարում է, որ իր ուժը չի նախատեսում որևէ կուսակցության հետ կոալիցիա կազմել։

Ի տարբերություն այս դիրքորոշման, «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Արկադի Փայտյանը պատրաստակամություն է հայտնում համագործակցելու ընդդիմադիր ուժերի հետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը կանխելու համար։

Փայտյանը միաժամանակ վստահեցրեց, որ իրենց ուժը մասնակցում է ընտրություններին բացարձակ հաղթանակի ակնկալիքով և որևէ ճնշում նախընտրական շրջանում իրենք չեն կրել՝ բացառությամբ «զազրախոսությունների» «Հանրապետություն» կուսակցությունից։

Վաղարշապատի խոշորացված համայնքում այսօր ընթանում են ավագանու ընտրություններ. բացվել են 47 ընտրատեղամասերը, մասնակցում են 8 քաղաքական ուժեր։ Ըստ ԿԸՀ-ի՝ համայնքում ընտրելու իրավունք ունի 69 866 քաղաքացի, իսկ գործընթացին հետևում են 6 դիտորդական կազմակերպություններ։