ՀայաստանՔաղաքականություն

Հայտնի են Վաղարշապատի ընտրությունների նախնական արդյունքները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ հիմնված բոլոր 47 ընտրատեղամասերի տվյալների վրա։

Ըստ նախնական արձանագրությունների՝ քաղաքական ուժերը հավաքել են հետևյալ քվեերը․

— «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 15 298 քվե
— «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք – 10 051 քվե
— «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն – 1 692 քվե
— «Հանրապետություն» կուսակցություն – 1 241 քվե
— «Հայրենիք» կուսակցություն – 1 193 քվե
— «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 1 177 քվե
— «Ժառանգություն» կուսակցություն – 440 քվե
— «Համահայկական ճակատ» կուսակցություն – 295 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը Արգիշտի Մեխակյանն է, ով նախկինում Խոյ համայնքի ղեկավարն է եղել։ Մինչ խոշորացումը նա հեռացվել էր պաշտոնից և ստանձնել Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնը։

Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ, Ոսկեհատ) ավագանու ընտրությունները կայացել են նոյեմբերի 16-ին։

Ըստ ԿԸՀ-ի՝ 69 866 ընտրողներից քվեարկել է 31 527 քաղաքացի՝ կամ ընտրողների 45.12%-ը։ Քվեարկության ընթացքին հետևել է 6 դիտորդական կազմակերպություն։