Դատարան են ուղարկվել Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու նկատմամբ քրեական վարույթի նյութերը
Դատախազությունը դատարան է հանձնել քրեական վարույթը՝ կապված 2025 թվականի նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դեպքի հետ:
Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանը և եղբորորդի Համբարձում Ներսիսյանը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել և կանխել քարոզարշավի իրականացումը Ոսկեհատ բնակավայրում:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նրանք իրենց ավտոմեքենաներով շրջել են նախապես պլանավորված հանդիպման վայրերում՝ նպատակ ունենալով խանգարել քարոզարշավը:
Դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել նրանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Գևորգ Ներսիսյանն ու Համբարձում Ներսիսյանն կալանավորված են։
Փաստաբան Արա Զոհրաբյանը, իր հերթին, հրապարակել է տեսանյութ և նշել, որ դեպքը աղավաղված է ներկայացվում։ Նրա խոսքով՝ Համբարձում Ներսիսյանը պարզապես հրաժարվել է մասնակցել կուսակցության հանդիպմանը, և խոսակցությունը անցել է առանց բախումների։ Դեպքը տեղի է ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Նույնն են ասել նաև տեղի բնակիչները։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում իշխանությունների և եկեղեցու միջև լարվածությունը խորացել է։ Այս պահին կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և դիվանապեպ Գարեգին Արսենյանը։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հանոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։
