ՀայաստանՏնտեսություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը զրկվեց լիցենզիայից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 17-ի նիստում որոշեց դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության լիցենզիան։ Սա ՀԾԿՀ–ի՝ արդեն մի քանի օր ընթացող քննարկումների շարունակությունն էր։

Կառավարությունը քննարկում է ՀԷՑ–ի ապագայի երկու հնարավոր տարբերակ՝ ընկերության ազգայնացում կամ մասնավորեցում՝ կառավարության անմիջական մասնակցությամբ։ Գոործընթացն անմիջական կապ ունեցավ նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն աջակցելու հայտարարությունների հետ, որից հետո վերջինս կալանավորվել էր։ «Տաշիր» ընկերությունների խումբը հերքում է ներկայացրել՝ գնահատելով իրավիճակը որպես քաղաքական հետապնդում։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նիստի ժամանակ նշեց, որ առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ կամ ՀԷՑ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե կողմերը չգան համաձայնության, ապա պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել սեփականության իրավունքը։

Մարինա Գրիգորյան