ԻրավականԿրոնՀայաստանՔաղաքականություն

Աստվածաբան, ուրարակիր Թովմաս Առաքելյանը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին տարիներ շարունակ գտնվում է ճնշման տակ

Աստվածաբան, ուրարակիր Թովմաս Առաքելյանի խոսքով՝ եկեղեցու դեմ ուղղված քայլերը նոր երևույթ չեն․ «Ահաբեկումը սկսվել է 2019 թվականից։ Մենք մեր ձևով կանգնած ենք Հայ առաքելական եկեղեցու կողքին»։ Նրա խոսքով՝ հասարակական լարվածության աճի պայմաններում նոր թիրախ էր պետք ձևավորվել, և այդպիսի թիրախ դարձավ Ամենայն Հայոց Հայրապետը։

Առաքելյանը նշում է, որ եկեղեցու պաշտպանությունը նրանց համար կապված է ազգային ինքնության, արժեքների և սահմանների դիմակայության գաղափարների հետ։ «Մեր ձևը` հայրենիքի համար պայքարելն է։ Մենք պայքարում ենք, որպեսզի չկորցնենք մեր ինքնությունը», — ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ երկրում ստեղծված իրավիճակը ուղեկցվում է հոգեբանական ճնշումներով, ատելության մթնոլորտով և քաղաքական հետապնդումների մասին խոսակցություններով։ «Խաղաղություն չկա, դա պատրանք է ատելության։ Մեզ ահաբեկում են պատերազմով, հոգեբանական անընդհատ ճնշմամբ»:

Աստվածաբանը ընդգծել է, որ Հայ առաքելական եկեղեցին իր գործունեության ողջ ընթացքում եղել է պայքարի մեջ:

«Մենք ահաբեկիչներ չենք։ Ստի կայսրությունը մի օր պայթելու է, և դրա հետևանքները կհասցվեն այն մարդկանց, ովքեր այն կառուցել են»։