Նարեկ Կարապետյանյը պարզաբանել է, որ ՀԷՑ–ի վերաբերյալ որևէ խնդիր չի եղել մինչև հայտարարությունը։
Սամվել Կարապետյանի եղբորորդին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ ՀԷՑ–ի հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել մինչև Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը,որ նա կանգնած է եկեղեցու կողքին մեր ձևով:
«Սամվել Կարապետյանը երկար տարիներ աշխատող գործարար է, բայց հայ գործարարները միայն գումար աշխատելու համար չեն։ Նրանք ունեն գաղափարներ, սկզբունքներ և պատրաստ են նույնիսկ ֆինանսական կորուստների, եթե դա վերաբերում է արժեքների և համոզմունքների պաշտպանությանը»,- նշել է նա։
Ըստ նրա՝ զարգացած երկիր ունենալու կարևոր պայմաններից է, որ յուրաքանչյուր գործարար վստահ լինի՝ իր ներդրումները պաշտպանված են պետության կողմից։
«Գործարար միջավայրի նկատմամբ նման վերաբերմունքը վնասում է երկրի տնտեսական հեղինակությանը»,- հավելել է նա։
Նա նաև անդրադարձել է Սամվել Կարապետյանի կալանքին՝ ընդգծելով, որ վերջինս արդեն 150 օր է գտնվում է կալանքի տակ։
«Հասարակության և Սամվել Կարապետյանի շփումը շատ բան կարող էր բացահայտել։ Միգուցե հենց դրանից են վախենում։ Եթե օպերատիվ տեղեկությունները իրականում կարևոր էին, դրանք պետք է հրապարակային լինեին»,- ասել է նա։
Մեր Ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ հայտարարություն անելիս մի քանի անգամ չի կարողացել շարունակել խոսքը․ նրա ելույթը ընդհատել են հավաքվածների բարձր «ազատություն» վանկարկումները։
Կարապետյանի խոսքով՝ շարժումը շարունակելու է պայքարել օրենքի սահմաններում՝ ազգային ինքնության, արժեքների և Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության համար։
