Վաղարշապատ համայնքում խուզարկություններ են ընթանում
Ս․թ․ նոյեմբերի 17-ին Վաղարշապատ համայնքում իրականացվում են խուզարկություններ «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների տներում։
Դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանը հայտնել է, որ իրավապահները մտել են չորս հոգու բնակարաններ, ովքեր ավագանու անդամության թեկնածուներ են՝ 2 հոգի Վաղարշապատից, երկու հոգի՝ Հայթաղ համայնքից։
Հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքել է՝ պարզաբանելով, որ քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Մանրամասներ, սակայն, չեն հայտնել։
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը նույնպես հաստատել է տեղեկությունները։ Դեռևս անհայտ է՝ խուզարկությունները քրեական ինչ գործընթացների շրջանակում են իրականացվում և արդյոք դրանք կապ ունեն ՏԻՄ ընտրական գործընթացների հետ։
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատում ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններոմ «Հաղթանակ» դաշինքը զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով ՔՊ-ին։
